Ռուբեն Վարդանյան. Հայ ժողովուրդը շատ ծանր ու տևական աշխատանք ունի անելու![]() 24 ապրիլի 2018 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը շատ ծանր ու տևական աշխատանք ունի անելու: Այդ մասին հայտարարել է հայտնի գործարար և սոցիալական ներդրող, Aurora Prize մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելովվ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Շատ կարևոր է, որ ապրիլի 24-ն անցկացվում է այսպես, ինչպես արդեն 103 տարի: Այս հիշողությունը մենք միշտ մեր մեջ պիտի պահենք, առաջ գնանք, առաջ նայենք, լավատես լինենք, բայց հասկանանք, որ մենք իրավունք չունենք այսօրը ինչ-որ ձևով փոխարինել ինչ-որ ուրիշ հարցերի շուրջ տարբեր ձևի հանդիպումներ, ինչ-որ բաներ անելով»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Վարդանյանն անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, կարծիք հայտնեց, որ դա մեծ հնարավորություն է բոլորի համար: Գործարարը հույս է հայտնել, որ դա իսկապես հնարավորություն կլինի՝ ինչ-որ բան դեպի լավը փոխելու՝ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: «Եվ Սփյուռքը, և Հայաստանը շատ կապված են, ու ինձ թվում է՝ հայ ազգը ունի շատ պարզ և լուսավոր ապագա, եթե մենք հասկանանք, որ պիտի իրար հետ միասին անենք շատ ծանր, երկար աշխատանք, որը մեզանից բոլորից ուժ է պահանջելու, հասկանանք, որ մենակ սև ու սպիտակ չէ, ավելի բարդ է, և պիտի իրար հարգելով գնանք առաջ»,- ասաց նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |