Մադրիդյան փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ լավ հիմք է բանակցությունների համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերին ԵԱՀԿ Մսինկի խմբի համանախագահների հետ համատեղ ընդունված փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին լավ հիմք կծառայի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները շարունակելու համար: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՌԴ Պետդումայի նիստում:



Նոյեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին է ներկայացրել մի փաստաթուղթ, որը պարունակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները: Ըստ Լավրովի, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը երբեք չի դադարել եւ կշարունակվի, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---