Փաշինյանը Սարգսյանի դատական հետապնդման մասին․ Անմեղության կանխավարկածը բոլորի համար է24 ապրիլի 2018 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Օրինականության հաստատումը նշանակում է նաև անմեղության կանխավարկած, ինչը նշանակում է որ այդ կանխավարկածը գործում է նաև հակառակորդների համար։ Նման կերպ է արտահայտվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք Սերժ Սարգսյանի դատական հետապնդումը։ Նա հիշեցրել է, որ ասել է՝ վենդետաներ չեն լինելու։ «Մենք կարող ենք շատ բան մտածել՝ և մտածում ենք, բայց մի բան է մտածելը, մի բան՝ ապացուցելը․․․ որևէ մեկը չպիտի ապացուցի իր անմեղությունն, այլ ընդհակառակը՝ պիտի ապացուցվի ինչ-որ մեկի մեղավորությունը, և այդ սկզբունքը պիտի աշխատի 100 տոկոսով։ Հակառակ դեպքում, ամենն անիմաստ է, ի՞նչ իմաստ անել ամեն ինչ նույն ձև, ինչ նախկինում», - ասել է նա։ Նա պնդել է նաև, որ Մարտի 1-ի սպանությունները պետք է բացահայտվեն, և դա շատ կարևոր հանգամանք է։ Նա ասել է, որ սպանություններն անպայման հետաքննվելու են, սակայն ինքը դատախազ և դատավոր չէ՝ մեղավորներին նշանակելու համար։ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր ապրիլի 25-ի առավոտյան 11-ին Կարապետյանի հետ բանակցությունների մասին։ Նա նշել էր, որ պահանջները շարունակում են մնալ նույնը՝ ժողովրդի վարչապետի թեկնածուի նշանակում ու դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տանող մի շարք քայլեր։ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական էր տվել ՀՀ վարչապետի պաշտոնից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |