Պետբուհերի ռեկտորների խորհուրդի կոչը՝ քաղգործընթացները տեղափոխել իրավական դաշտ

Պետբուհերի ռեկտորների խորհուրդի կոչը՝ քաղգործընթացները տեղափոխել իրավական դաշտ

PanARMENIAN.Net - ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը կոչով դիմել է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին,սոցիալական խմբերին, անբողջ հասարակությանը՝ հորդորելով բոլոր խնդիրները լուծել կոնսենսուսի ճանապարհով:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը:

«Միայն այս կերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից »,-ասվում է պետական բուհերի ռեկտորների խորհրդի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---