Բաղդասարյան. Քննարկվելու է ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը![]() 25 ապրիլի 2018 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը չի մասնակցում քննարկումներին: Այդ մասին ԱԺ-ում հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո հայտարարել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նրա խոսքով, օրակարգում է ու քննարկվելու է նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, հայտնում է Panorama.am-ը: «Նա հրաժարական է տվել ու դրանից հետո չի ցանկանում մասնակցել այդ քննարկումներին: Կա վարչապետի պաշտոնակատար: Վարչապետի պաշտոնակատարը Հանրապետության նախագահի հետ արդեն իսկ որոշումներ է կայացնում: Նա իր հրաժարականով ամեն ինչ ասեց»,-ասել է Բաղդասարյանը: Ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |