Սանասարյան. Որոշ ոստիկաններ միացել են շարժմանը![]() 25 ապրիլի 2018 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից որոշ ոստիկաններ հանել են իրենց դիմանակներն ու անցել ժողովրդական շարժման շարքերը։ Այս մասին հայտարարել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից Դավիթ Սանասրյանը։ Քիչ անց Փաշինյանը Հանրապետության հրապարակում նույնպես ասաց, որ այսօր պաշտոնապես ժողովրդին են միացել ծառայության մեջ գտնվող ոստիկաններ։ Ապրիլի 25-ի առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկալ են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |