Ոստիկանությունը հիշեցնում է՝ կառույցն ապաքաղաքական է և չի հարում որևէ շարժման![]() 25 ապրիլի 2018 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ հիշեցրել է, որ կառույցն ապաքաղաքական է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: «Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում։ Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի» Ոստիկանությունը կոչ է արել առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և «մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |