ՀՅԴ ևս մեկ պատգամավոր է միացել Փաշինյանին![]() 25 ապրիլի 2018 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ևս մեկ պատգամավոր է հայտարարել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը միանալու մասին։ Անդրանիկ Կարապետյանն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն. ես միանում եմ իմ ժողովրդին: Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը», - ասված է գրառման մեջ: Ավելի վաղ շարժմանը միանալու մասին էր հայտարարել դաշնակցական ևս մեկ պատգամավոր՝ Սուրեն Մանուկյանը։ Ապրիլի 25-ին առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |