Ավագանու ԵԼՔ խմբակցությունը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը![]() 25 ապրիլի 2018 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն է տարածել, որտեղ պահանջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: «Երևան քաղաքը Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։ Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը», - ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |