ԵԼՔ-ը վարչապետի պաշտոնում Փաշինյանին է առաջադրել

ԵԼՔ-ը վարչապետի պաշտոնում Փաշինյանին է առաջադրել

PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է համաժողովրդական շարժման թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետւթյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցությունը 2018 թվականի ապրիլի 26-ին գումարված խմբակցության նիստում որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Վովայի Փաշինյանին», -նշված է որոշման մեջ։

Ապրիլի 13-ից ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ մեկնարկել են համաժողովրդական անհնազանդության միջոցառումների, ինչի արդյուքում՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից։

 Ուշագրավ
---