ՌԴ կառավարական օդանավի այցը Երևան․ Ո՞վ էր ուղևորը25 ապրիլի 2018 - 20:11 AMT PanARMENIAN.Net - «Ռոսիա» հատուկ օդային ջոկատի Իլ-96-300 օդանավը՝ RA 96-018 գրանցման համարով, կատարել է RSD-074 չվերթը Մոսկվայից Երևան՝ ՀՀ ժամանելով ապրիլի 25-ի ցերեկը, Երևանի ժամանակով 16։21-ին։ Կարճ ժամանակ անց՝ ժամը 17։00-ի սահմաններում, օդանավը հետ է թռել դեպի ՌԴ։ Թռիչքի և դրա ուղևորի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա ոչ ռուսական, ոչ հայկական աղբյուրներում։ Պաշտոնապես «Ռոսիա» թռիչքային ջոկատի օդանավերը սպասարկում են ՌԴ նախագահին, վարչապետին, Պետդումայի ու Դաշնային խորհրդի նախագահներին, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատարանի նախագահներին, գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի նախագահին, ինչպես նաև ԱԳ նախարարին և ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավարին: Ռուսական մամուլի հրապարակումներից հայտնի է նաև, որ օդանավերը սպասարկում են, այդ թվում, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևին․ հենց նրան սպասարկած օդանավով էր Արգենտինայից ՌԴ կոկաինի հսկայածավալ քանակ տեղափոխվում։ Սակայն նշված՝ RA 96-018 գրանցման համարով Իլ-96-300 օդանավը Երևան գալուց 1 օր առաջ՝ ապրիլի 24-ին, Մոսկվա-Սոչի թռիչք էր կատարել։ Սոչիում այս օրերին 118 երկրի պատվիրակությունների մասնակցությամբ անվտանգության ֆորում է․ ՌԴ-ն դրանում ներկայացնում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱԱԽ քարտուղար Պատրուշևը։ Նրանց աշխատանքը Սոչիում, ինչպես նաև՝ օդանավի Մոսկվա վերադառնալն ու այնտեղից Երևան թռիչք կատարելը, ոչ թե ուղղակի Սոչիից թռնելը, անուղղակիորեն փաստում են, որ նշված երկու պաշտոնյան չէին կարող լինել Երևան ժամանողների թվում։
Պետդումայի նախագահ Վոլոդինն ապրիլի 25-ին Մոսկվայում էր ու շնորհավորում էր Ժիրինովսկուն ծննդյան առթիվ, իսկ Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն նախօրեին Սերբիայում էր, ապրիլի 25-ին էլ զբաղվում էր աշխատանքային գործերով Մոսկվայում։ Պուտինի ու Մեդվեդևի գաղտնի այցի հնարավորությունը ֆանտաստիկայի ժանրից է, այլ պաշտոնյաների դատական իշխանության ներկայացուցիչների կողմից ՀՀ ներկա պայմաններում գաղտնի այց կատարելու հնարավորությունը՝ մինիմալ։ Միակ պաշտոնյան, ով կարող էր լինել կառավարական օդանավի ուղևորը և ում՝ ապրիլի 25-ին գտնվելու վայրը հայտնի չէ, ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Անտոն Վայնոն է։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |