Սարգսյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ՀՀ-ում իրավիճակի շուրջ![]() 25 ապրիլի 2018 - 21:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Ապրիլի 13-ից մեկնարկել են ընդդիմության բողոքի միջոցառումները՝ ընդդեմ գործող իշխանությունների։ Դրանք արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, իսկ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |