Փաշինյանը՝ «Մոսկվայից գործարարներին»․ ՀՀ-ն վարձակալության տարածք չէ25 ապրիլի 2018 - 22:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտոնական ներկայացուցիչների հետ և ստացել երաշխիքներ, որ Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Այս մասին է ասել ինքը Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, հայտարարելով, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը փորձում է Մոսկվայի աջակցություն ունենալու պատրանք ստեղծել Նա չի ասել, թե ում հետ է հանդիպել Երևանում։ Սակայն ցերեկը Երևան է ժամանել ՌԴ կառավարական ինքնաթիռը, որում, չհաստատված տեղեկություններով, կարող էր լինել ՌԴ ադմինիստրացիայի ղեկավար Անտոն Վայնոն։ Նա նաև նշել է, որ որոշ բիզնեսմեններ, որոնք իրենց համարում են Կարեն Կարապետյանի աջակիցը, իրենց տեսակետը փորձում են Մոսկվայի տեսակետ ներկայացնել։ «ՀՀ-ն վարձակալության համար առևտրի կենտրոն չէ․․․ գնացեք և ձեր տարածքները թողեք վարձակալության, արեք ձեր բիզնեսը Մոսկվայում և Երևանում, և ձեր օրինական շահերը կպաշտպանվեն, բայց ՀՀ-ին չհամարձկվեք վերաբերվել որպես վարձակալության տարածք», - ասել է նա։ Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ նախօրեին հանդիպել էր «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, որը հայտարարել է, որ շարունակելու է գործունեությունը ՀՀ-ում։ Կարապետյանը Երևանում գտնվող «Դալմա Մոլ» և «Տաշիր» առևտրի կենտրոնների, ՀԷՑ-ի ու մի շարք այլ խոշոր հիմնարկների սեփականատերն է։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |