Ստրասբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը26 ապրիլի 2018 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառում: Ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, որն իր խոսքում, կարևորելով ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարը, ընդգծեց, որ Հայաստանն այլևս այդ պարքարի առաջամարտիկներից է։ Տարբեր միջազգային կառույցներում հայկական դիվանագիտության ջանքերից բացի, հիշատակեց նաև այս տարի ՀՀ Ազգային ժողովի կողմից Իրաքում եզդիների դեմ ահաբեկչական խմբավորումների իրականացրած ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։ Հայաստանի դեսպանը, եզրափակելով իր ելույթը, ընդգծել է․ «Մեծ եղեռնը, սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր հայի ընտանիքի պատմության մաս է։ Բայց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, այլևս սգո օր չէ, այլ խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը։ Հենց վերածնունդի և հավերժության խորհրդով էլ Եվրոպայի խորհրդի պալատի դիմաց այս տարվա հունվարից վեր է խոյանում Ստրասբուրգում hայկական առաջին խաչքարը»։ Ելույթներով հանդես են եկել նաև Ստրասբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև՝ հրեական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ներկա էին Ստրասբուրգ քաղաքի ավագանու, քաղաքապետարանի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է |