ՌԲԿ. Փաշինյանը կշարունակի բողոքի ակցիաները մինչև չընտրվի վարչապետ![]() 26 ապրիլի 2018 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը կշարունակի բողոքի զանգվածային ակցիաները մինչև Փաշինյանը ժամանակավոր կառավարության վարչապետ ընտրվի: Այդ մասին նա ապրիլի 25-ին ասել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում: Փաշինյանը չի հրաժարվի ցույցեր հավաքելուց, եթե Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, թույլ չտա նրան վարչապետ դառնալ: Պատասխանելով այն հարցին, թե իրենից բացի մեկ այլ թեկնածու տեսնում է այդ պաշտոնում՝ Փաշինյանն ասել է. «Այդ հարցն այսօր արդեն լուծվել է հրապարակում»: Ապրիլի 25-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել հերթական հանրահավաքը, որն ըստ, կազմակերպիչների, ամենամարդաշատն էր: Նրա մասնակիցները հավանություն են տվել ընդդիմադիր գործչի բոլոր պահանջներին: Ապրիլի 25-ին ԵԼՔ դաշինքը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Հայտնի դարձավ նաև, որ դեռևս իշխող ՀՀԿ-ն պատրաստ է առանց նախապայմանների քննարկել ընդդիմության օրակարգը:ՀՀ ԱԺ-ն վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |