Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է

Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է: Այդ մասին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ հավելելով, որ երկու երկրների խորհրդարանականների հանդիպում չի նախատեսվում:

«Գիտեմ, որ Նալբանդյանն այստեղ է: Ես կապի մեջ եմ նաև Հայաստանից պատգամավորների հետ, նոր եմ հեռախոսազրույց ունեցել: Հանդիպում դեռ չի նախատեսվում: Նա, որքան գիտեմ, այդպիսի հանդիպման մասին չի խնդրել՝ հանդիպում է իր սխեմայով, որպես ԱԳՆ ղեկավար»,-ասել է Կալաշնիկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների: Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---