ԱԳՆ. Նալբանդյանը գործուղման է![]() 26 ապրիլի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գործուղման է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: Հարցին, թե որ երկրում և ինչ օրակարգով է նա գործուղման՝ Բալայանն ասաց, որ նախարարի ոչ բոլոր գործուղումների վայրն ու օրակարգն են ենթակա հրապարակման: Նա ասաց, որ եթե կարիքը լինի՝ պաշտոնական հայտարարություն կտարածվի: Ավելի վաղ, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է: Նա հավելել էր, որ երկու երկրների խորհրդարանականների հանդիպում չի նախատեսվում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |