Արմեն Գևորգյանը Մոսկվայում քննարկումներ է ունեցել երեք խումբ հարցերի շուրջ![]() 26 ապրիլի 2018 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ: Քննարկվել են 3 խումբ հարցեր՝ ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում ՀՀ և ՌԴ պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների: Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |