Փաշինյան. Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ (վիդեո)![]() PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, թե համաժողովրդական շարժման հետ կապված ստրատեգիական որոշումներ են կայացվել։ Փաշինյանն ասել է, որ այդ որոշումների մանրամասները կներկայացվեն ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում: «Հեղափոխության երկրորդ փուլի ճանապարհային քարտեզն է հրապարակվելու, որը շատ կարևոր է»,- հայտարարել է Փաշինյանը՝ մեկ այլ ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտելով, որ «քաղաքական առևտուր չի լինելու»: ՔՊ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների բողոքի ակցիաների 14-րդ օրն է: Ժամը19:00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |