Փաշինյանը Կարապետյանին կանչում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպման26 ապրիլի 2018 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ապրիլի 27-ին ժամը 12։00-ին բանակցությունների «Մարիոթ» հյուրանոցում։ «Մենք ՀՀԿ-ի՝ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ի կողմից խոսելու ՀՀԿ-ականների որոշումն ընդունում ենք ի գիտություն և, ինչպես և նախկինում, պատրաստակամություն հայտնում շարունակելու գործընթացը մեր օրակարգի շրջանակում, - ասել է նա, - Բայց մենք ունենք մեկ կոնկրետ պայման՝ ինչպես և Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը պետք է տեղի ունենա ԶԼՄ-ների ներկայությամբ, որ ընդդիմությունը տեղյակ լինի, թե ինչ է քննարկվում»: Նա նաև շեշտել է, որ ընդդիմությունը կուլիսային պայմանավորվածության գնալ չի պատրաստվում։ «Որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում։ Ես կամ վարաչպետ կընտրվեմ ժողովրդի միոջոցով կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարաչապետ չի ընտրվի։ Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական խմբակցությունները կճանաչեն ժողովրդի հաղթանակը առանց նախապայմանների», - ասում է Փաշինյանը։ Ապրիլի 25-ին նախատեսված Փաշինյանի ու Կարապետյանի բանակցությունները տապալվել էին, ըստ Կարապետյանի, այն բանից հետո, երբ պատգամավորը փորձել էր առաջ տանել սեփական օրակարգն ու թելադրել, ինչ կազմով ներկայանալ։ Փաշինյանն, իր հերթին, նշել էր, որ պահանջել էր նաև ԱԺ խոսնակի ու ՀՀԿ խմբակցության ղեկավարի ներկայությունը, քանի որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ ասել էին, որ Կարապետյանն իրենց անունից խոսելու իրավասություն չունի։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |