Վիեննայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը27 ապրիլի 2018 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու համայնքը: Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի Ազգային խորհրդրի պատգամավոր, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիացի հասարակական գործիչներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Ավստրիահայ համայնքի «Անի» երգչախմբի ելույթին և Վերֆելի արձանի մոտ պսակ դնելու արարողությանը հաջորդեցին ավստրիահայ համայնքի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարների, Ազգային խորհրդի պատգամավոր Քուգլերի ելույթները: Վերջինս իր խոսքում ընդգծել է 3 տարի առաջ Ավստրիայի խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ գործած ոճրագործության մեջ Ավստրիայի պատասխանատվությունը ճանաչելու մասին հայտարարության կարևորությունը: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր ելույթում կոչ է արել կրկին արժանի տուրք մատուցել ավստրիացի մեծ գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելին, որն իր գրչին պատկանող «Մուսա լեռան 40 օրը» վեպի միջոցով կարողացավ ճշմարտացի կերպով լուսաբանել և համայն աշխարհին ներկայացնել հայ ժողովրդի ողբերգության և հերոսական պատմության մի կարևորագույն դրվագ, պայքարելու և մաքառելու հայի կամքն ու ուժը: Դեսպան Կիրակոսյանը նաև շեշտել է, որ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի նախաշեմին անհրաժեշտ է փաստել, որ Հայոց պետականությունն է հանդիսանում հայ ժողովրդի անվտանգության երաշխիքը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը |