«Սպիտակը»՝ Մոսկվայի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրների թվում27 ապրիլի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը 1988-ի երկրաշարժի մասին դարձել է Մոսկվայի հոբելյանական 40-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրներից մեկը: Ժյուրիի անդամ Աննա Մելիքյանը Կոտտին է հանձնել լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը: Կինոփառատոնի մրցութային ծրագրին մասնակցող 16 ֆիլմից գլխավոր մրցանակների է արժանացել 3 ֆիլմ. «Սպիտակը», յակուտական էպոսն ու Մոսկվայում իր սերը փնտրող չինուհու մասին ֆիլմը: Թեև «Սպիտակը» հիմնված է իրական իրադարձությունների վրա, երբ ավերիչ երկրաշարժի հետևանքով մոտ 25.000 մարդ զոհվեց, ֆիլմը չի կարելի ժամանակագրական անվանել: Ռեժիսորը միտումնավոր է կադրի ետևում թողնում վիզուալ սարսափները՝ կենտրոնանալով հերոսների ապրումների վրա: Ռեժիսորն այդ ֆիլմը ֆիլմ-ռեքվիեմ է համարում, որտեղ նա ջանացել է ներկայացնել մարդկանց «խուճապը, հուսալքությունը, արիությունն ու հերոսությունը», որոնք ի հեճուկս տարերքի փորձում էին գտնել իրենց տունն ու հարազատների, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վերջերս 1988-ի երկրաշարժի թեմային էր անդրադարձել նաև ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր «Երկրաշարժ» ֆիլմում, որը, սակայն, հակասական գնահատականների արժանացավ: Ի տարբերություն Անդրեասյանի, Կոտտը խուսափել է համակարգչային գրաֆիկայից՝ բոլոր դեկորացիները բնական նյութերից են ստեղծվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |