ՀՅԴ-ի առաջարկն ԱԺ-ին՝ «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող մի թեկնածուի շուրջ»

ՀՅԴ-ի առաջարկն ԱԺ-ին՝ «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող մի թեկնածուի շուրջ»

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն, որը հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, առաջարկել է ԱԺ-ին վարչապետի ընտրություններին 1 թեկնածուով հանդես գալ:

Կուսակցության Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ՀՅԴ-ն «առաջարկում է մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, որը պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»,- ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ:

Դաշնակցությունն իր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ է առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, նշվում է հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---