Կոստանյանը բացառել է, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Փաշինյանի վարչապետ դառնալուն

Կոստանյանը բացառել է, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Փաշինյանի վարչապետ դառնալուն

PanARMENIAN.Net - Իշխանափոխություն տեղի չի ունեցել, հայտարարել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը։

Նա ասել է, որ խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում իշխանափոխություն նշանակում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Վարչապետի կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը չի կարող դիտարկվել որպես իշխանափոխություն:Քանի դեռ պառլամետական մեծամասնությունը չի փոփոխվել, իշխանափոխության մասին խոսելն անհեթեթություն է», - ասել է Կոստանյանը՝ բացառելով, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Ավելի վաղ, ՀՅԴ-ն, որը հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, առաջարկել է ԱԺ-ին վարչապետի ընտրություններին 1 թեկնածուով հանդես գալ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---