ՌԴ Պետդումայի փոխխոսնակը գտնում է, որ Ռուսաստանը պետք է Միութենական պետություն ստեղծի Հայաստանի հետ 3 ապրիլի 2008 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է Միութենական պետություն ստեղծի Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Լյուբով Սլիսկան: Նրա խոսքերով, եթե առայժմ դանդաղում է Բելառուսի հետ միության ստեղծումը, Ռուսաստանը պետք է շարժվի այլ ուղղությամբ: «Մենք պետք է միավորվենք, օրինակ, Հայաստանի կամ ցանկացած այլ պետության հետ, որ բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ»,-ընդգծել է նա, հաղորդում է Regions.ru-ն: Հիշեցնենք, որ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միասնական պետության ստեղծման գաղափարն առաջին անգամ արծարծվեց 1997 թվականին: Այն ժամանակ էլ որոշ հայ քաղաքական գործիչների նախաձեռնությամբ ստորագրահավաք սկսվեց ի նպաստ այդ առաջարկության: Որոշ տվյալներով, Հայաստանում շուրջ 1 միլիոն ստորագրություն հավաքվեց այդ առաջարկության օգտին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |