Ծառուկյանն ապրիլի 28-ին հայտարարություն կանի![]() 27 ապրիլի 2018 - 18:51 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 28-ին հայտարարություն կանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Պատգամավորը չի մանրամասնում, թե հատկապես ինչի վերաբերյալ է Ծառուկյանը հայտարարություն անելու: Ավելի վաղ, ապրիլի 25-ին տեղի է ունեցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ «Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն», - գրել էր Փաշինյանը։ Ավելի վաղ, ապրիլի 23-ին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միացել էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող պայքարին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |