Դավիթ Հարությունյան․ Ընդունում ենք իշխանությունը մենաշնորհելու սխալը, պետք չէ կրկնել այն

Դավիթ Հարությունյան․ Ընդունում ենք իշխանությունը մենաշնորհելու սխալը, պետք չէ կրկնել այն

PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր սխալները իշխանության մենաշնորհացումն ու ընդդիմության դերը թերագնահատելն էր, ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

«Ուժեղ ընդդիմությունը նշանակում է ուժեղ երկիր», - ՏԱՍՍ հաղորդմամբ, ասել է նա՝ կոչ անելով ապագայում խուսափել նախկին սխալներից և մի մենաշնորհից մյուսի չանցնել։

«Գործընթացը պիտի մաքսիմալ ինկլյուզիվ լինի քաղաքական տեսանկյունից, մենք հասկանում ենք, որ դա առաջ շարժվելու միակ ձևն է», - հայտարարել է նա։

ՀՀ-ում ընդդիմությունը՝ հասնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, շարունակում է իշխանափոխության փորձը՝ պահանջելով խորհրդարանից ընտրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին վարչապետ։ Վերջինիս ծրագրի համաձայն, երկրում պիտի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանան։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---