Կաթողիկոսն ընդունել է Փաշինյանին. Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը

Կաթողիկոսն ընդունել է Փաշինյանին. Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին, ընդունելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերը, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Հանդիպման մասին իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատարել նաև Նիկոլ Փաշինյանը:

«Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները»,-ասվում է գրառման մեջ։

Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո Փաշինյանն իր կողմնակիցների հետ ավտոերթով ուղևորվել է դեպի Իջևան, հետո՝ Վանաձոր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---