Փաշինյանն ավտոերթով ուղևորվել է Իջևան և Վանաձոր![]() 28 ապրիլի 2018 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը ղեկավարում է հակակառավարական շարժումը, կողմնակցների հետ ավտոերթով ուղևորվել է Իջևան: «Մեր գործերն ընթանում են սովորականի նման լավ: Շարժվում ենք դեպի Իջևան»,-հայտնել է նա իր ֆեյսբուքյան էջում: Իջևանից ակցիայի մասնակիցները կուղևորվեն Վանաձոր, որտեղ հանրահավաք է նախատեսված: Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Վանաձորի և ավտոերթի ժամը փոխվում է. «Ժամը 14.00-ին Իջևանում ենք, 17.00-ին՝ Վանաձորում»: Ապրիլի 28-ի առավոտյան Փաշինյանին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |