Նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ![]() 28 ապրիլի 2018 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, ավելի վաղ՝ ապրիլի 26-ի երեկոյան, նախագահը հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում: Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն», - ասվում է հաղորդագրությունում։ ՀՀ-ում ընդդիմությունը՝ հասնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, շարունակում է իշխանափոխության փորձը՝ պահանջելով խորհրդարանից ընտրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին վարչապետ։ Վերջինիս ծրագրի համաձայն, երկրում պիտի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանան։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |