Շարմազանով. ՀՀԿ-ն ապրիլի 30-ին կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու![]() 28 ապրիլի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 30-ին՝ ժամը 18:00-ին, կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի խոնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը: «Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի», -ասաց նա։ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի: Հարցին՝ տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ Նիկոլը չունի քաղաքական և պետական գործչի այնպիսի ու այնքան որակներ, որոնք թույլ կտան նրան արդյունավետ հանդես գալ վարչապետի պաշտոնում, բայց սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը դեռ որոշում չունի»: Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ-ում մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին: Այդ օրը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ։ Ընթերցեք նաև.Ֆարմանյան․ ՀՀԿ-ն պետք է միաձայն Փաշինյանին ընտրի, բայց ֆրակցիայի որոշումից չեմ «թռնի» Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |