Փաշինյան․ Ապրիլի 29-ի կեսօրից կրկին շրջափակվում են բոլոր մայրուղիներն ու ճանապարհները![]() 28 ապրիլի 2018 - 22:41 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ի կեսօրից ընդդիմությունը կրկին շրջափակում է բոլոր մայրուղիներն ու ճանապարհները։ Այս մասին է հայտարարել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սպիտակում հանրահավաքի ժամանակ։ «Նորից կրկնում եմ, որ սա խաղաղ պայքար է, և ոչ մի բռնություն,ոչ մի փակ համարով մեքենա չպիտի ասոցացվի մեր շարժման հետ», - շեշտել է նա։ 16:00-ին ճանապարհները բացվելու են, որպեսզի մարդիկ կարողանան հասնել Երևան՝ 19:00-ին Հանրապետության հրապարակում սկսվող հանրահավաքին: Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |