Բաղդասարյան․ Եթե 3 ֆրակցիաները վարչապետի մեկ թեկնածու ունենան, մենք չենք խոչընդոտի29 ապրիլի 2018 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցությունը չի խոչընդոտելու վարչապետի ընտրությանը, եթե 3 այլ խորդհրարանական ֆրակցիաները՝ «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն ու ԵԼՔ-ը, մեկ թեկնածոով հանդես գան։ Այս մասին է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հայտնում է «Ազատությունը»։ Նա նշել է, որ ՀՀԿ-ն տրամադրված է միասնական քվեարկել։ «Անխտիր բոլորը ՀՀԿ-ում որոշում ունեն առ այն, որ քվեարկությունը լինելու է միասնական», - ասել է Բաղդասարյանը։ Նիկոլ Փաշինյանը Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո ևս ասել էր, որ ՀՀԿ-ն կանխատրամադրված է չխոչընդոտել մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություններին: Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |