Ընդդիմությունն ապրիլի 30-ին փողոցներ չի փակելու29 ապրիլի 2018 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին ընդդիմությունը փողոցներ չի փակելու, քաղաքացիական անհնազանդության այլ ակցիաներ չի իրականացնելու։ Այս մասին է հայտարարել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի հանրահավաքի ժամանակ։ «Ծայրահեղ անհրաժեշտություն է մի փոքր աշխատել գրասենյակում։ Վաղը առավոտից շատ կարևոր աշխատանք ունեմ ԱԺ-ում՝ պետք է հանդիպեմ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որ օրվա վերջում կարողանամ ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն տալ։ Վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, որ հնարավորություն ունենանք ԱԺ-ում մեր գրասենյակում քաղաքական աշխատանքն ավարտին հասցնենք՝ մեր հաղթանակը դե-յուրե արձանագրելու համար»,- ասել է նա։ Փաշինյանը նաև կոչ է արել դադարեցնել ՀՀԿ-ական պատգամավորների հետ հաղորդագրությունների և նամակների միջոցով կոնտակտի դուրս գալն ու նրանց առաջ պահանջներ դնելը։ «Ես վաղը ձեր անունից հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու՝ մեր օրակարգը քննարկելու և իրականություն դարձնելու։ Վաղը մինչև ժ․17։00-ն ոչ մի գործողություն չենք իրականացնում։ Իսկ արդեն այդ ժամին ես կլինեմ Նժդեհի հրապարակում ու կհայտնեմ արդյունքների մասին, ու միասին կորոշենք հետագա անելիքները՝ կախված իրավիճակից», - նշել է պատգամավորը։ Փաշինյանն ընդգծել է, որ մայիսի 1-ին 08։00-ից, բոլոր մարզերից ցուցարարները պիտի հավաքվեն Հանրապետության հրապարակում։ «Իսկ թե ինչպես ու որտեղ կանցկացնենք այդ օրը՝ կախված կլինի այդ առավոտ ՀՀ-ում ստեղծված իրավիճակից»,- ասել է նա՝ խոստանալով ստանձնելով վարչապետի պաշտոնը ծառայել ՀՀ-ին ու հայ ժողովրդին։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |