ԵԼՔ-ը Փաշինյանին վարչապետի թեկնածու է առաջադրել![]() 30 ապրիլի 2018 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը պաշտոնապես առաջադրել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում։ Այս մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին հանդիպելու է ԱԺ բոլոր խմբակցությունների հետ՝ իր թեկնածությունը քննարկելու համար։ Ապրիլի 29-ի հանրահավաքի ընթացքում նա հայտարարել էր ապրիլի 30-ին անհնազանդության ակցիաները 1 օրով դադարեցնելու մասին։ Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |