Արմեն Սարգսյան. Անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է ՀՀ-ի «հիմնարար շահերից» (վիդեո)

Արմեն Սարգսյան. Անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է ՀՀ-ի «հիմնարար շահերից»

PanARMENIAN.Net - Անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է Հայաստանի «արմատական շահերից»: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ բելառուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում: Հարցազրույցը ցուցադրվել է «Բելառուս 1» հեռուստաալիքով»։

«Եվրասիական տարածքը մեզ համար բարեկամական տարածք է: Անդամ երկրները բացառապես բարեկամ, եղբայրական երկրներ են: Սա ոչ միայն միություն է, այլև մեծ շուկա Հայաստանի համար», - ասել է նա:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը «Եվրասիական միությանը խարսխված է հիմնարար շահերի վրա, և ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ստիպում է»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում, թեև իր խմբակցությունն այդ հարցով նույնիսկ խորհրդարանական լսումներ էր հրավիրել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---