ՀՀԿ խոսնակ. Վարչապետի թեկնածու չենք առաջադրել՝ խուսափելով լարվածությունից30 ապրիլի 2018 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը թեկնածու չի առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնի համար երկրում լարվածությունից խուսափելու համար: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Միր» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում: «Այսօր Հայաստանում ունենք միանգամայն այլ քաղաքական իրավիճակ: Եվ Հայաստանի իշխանությունները, և ՀՀ քաղաքական ուժերը պետք է համարժեք գնահատեն իրավիճակը: Մենք ադեկվատ որոշում ենք կայացրել: Հանրապետական կուսակցությունն անում է այդ քայլը, որպեսզի իրավիճակը Հայաստանում չապակայունանա: Ես ցանկանում եմ մեր ժողովրդին բարգավաճում և անվտանգություն»,-ասել է Շարմազանովը: Ըստ Շարմազանովի, իրենք չգնացին իրավիճակը սրելու ճանապարհով և ընտրեցին խաղաղ բանակցելու ճանապարհը: «Մենք ունեինք տարբերակներ, սակայն չգնացինք իրավիճակի ապակայունացման: Մենք չտարանք նրան, որ ժողովուրդը բաժանվի հանրապետականների և հակահանրապետականների»,-ասել է նա: Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |