Ազնավուրը Ծագող արևի շքանշան կստանա

Ազնավուրը Ծագող արևի շքանշան կստանա

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ճապոնիայի կառավարության կողմից արժանացել է Ծագող արևի շքանշանին: Այդ մասին հայտնել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը:

«2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է և, ճանաչելով իր ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, արժանացել է Ծագող արևի շքանշանին»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ազնավուրը, որը նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղել նրան շքանշանը ստանալու առթիվ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հանրահայտ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը չեղարկել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգը վատ ինքնազգացողության պատճառով: Ապրիլի 26-ին նա վերադարձավ Փարիզ:Ազնավուրը վատ էր զգացել Պետերբուրգում համերգի փորձի ժամանակ, նրան հիվանդանոց էին տեղափոխել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---