Լոռու գյուղերում երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքները նվիրատվությամբ տներ կստանան

Լոռու գյուղերում երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքները նվիրատվությամբ տներ կստանան

PanARMENIAN.Net - Լոռու գյուղերում երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքները նվիրատվությամբ բնակելի տներ կստանան: Այդ մասին հայտնել է Քաղշին կոմիտեի մամուլի ծառայությունը:

Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված 258 ընտանիքի համար իրենց իսկ հողամասերում կառուցված բնակելի տները նվիրատվության պայմանագրերի հիման վրա կփոխանցվեն ծրագրի շահառուներին:

Այդ նպատակով դեռևս 2017-ին ՀՀ Լոռու մարզպետարանը՝ ՀՀ անունից, նախկին կառուցապատողից ձեռք է բերել այդ տները և մարզպետարանն էլ կիրականացնի ծրագրի շահառուների հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը:

Նիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները մինչև 2018-ի դեկտեմբերի 20-ը կատարվելու են պետական միջոցների հաշվին, հայտնում է Քաղշին կոմիտեի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---