Փաշինյան․ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունը

Փաշինյան․ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունը

PanARMENIAN.Net - Ընդդիմությունը տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված գիշերային ժողովում իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է տապալել վարչապետի ընտրությունը մայիսի 1-ին։

Այս մասին է հայտարարել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի լույս 1-ի գիրեշը ֆեյսբուքյան իր էջում հեռարձակած հայտարարությունում։

«Ուզում էի կոչ անել հարյուր հազարներով գալ և հավաքվել Հանրապետության Հրապարակում, որպեսզի ի ցույց դնեք ձեր կամքը, ձեր աջակցությունը, որպեսզի կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի նոր պլանը, որն իստ էության վարչապետի ընտրությունը ձախողելն ու հաջորդ փուլում հանրապետականի իշխանությունը վերականգնելն է»,- ասել է նա։

Մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները, Փաշինյանը միակ թեկնածուն է։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ դիրքորոշումը կհայտնի քվեարկությունից առաջ։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---