Իրանում արգելել են Telegram-ը 1 մայիսի 2018 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Դատարանն Իրանում պաշտոնապես արգելել է Telegram մեսենջերն ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: «Հաշվի առնելով Telegram-ի առնչությամբ Իրանի քաղաքացիներից ստացած բողոքները և ելնելով անվտանգության ծառայությունների պահանջներից, որոնք պայքարում են ապօրինի գործունեության դեմ, դատարանն արգելում է մեսենջերի կիրառումը երկրում»,-ասվում է որոշման մեջ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ինչպես հայտնում է պարբերականը, ապրիլի 18-ին ծառայությունը սահմանափակվել էր պաշտոնյաների և պետհաստատությունների աշխատակիցների համար: 2017-ի դեկտեմբերին Telegram-ն ու Instagram-ն արդեն մեկ անգամ արգելափակվել էին Իրանում: Առիթ էր հանդիսացել կառավարության դեմ բողոքող խաղաղ ցուցարարների ալիքները փակելու մերժումը: Ավելի վաղ արգելափակվել են առանձին կանալներ՝ կապված ծայրահեղական կամ հանցավոր խմբերի հետ: Բնակիչները շրջանցում էին սահմանափակումը VPN-ի միջոցով: Իրանում մեսենջերից օգտվել է մոտ 40 մլն մարդ: Ապրիլի 13-ին Telegram-ի արգելափակման մասին որոշում է կայացվել ՌԴ-ում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |