Թրամփն ուզում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպել Կորեաների սահմանին![]() 1 մայիսի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը կազմակերպել ապառազմականացված գոտում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին Փհանմունջոմ բնակավայրում:Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ Twitter-ում նա որպես երկխոսության հնարավոր հարթակ հիշատակել էր այսպես կոչված «Խաղաղության տունը»: Հետագայում լրագրողների հետ շփման ժամանակ Թրամփը հայտարարեց, որ «հրաշալի գաղափար» է համարում սահմանամերձ գոտու ընտրությունը որպես բանակցային վայր, քանի որ հաջողության դեպքում «մեծ տոնախմբությունը»տեղում կլինի, ոչ թե «երրորդ երկրում»: Ընդ որում Սպիտակ տանը լրագրողներին նա ասել էր, որ որպես երրորդ երկիր դիտարկում է Սինգապուրը, գրում է Deutsche Welle-ն: Ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանամերձ վայրում Կիմ Չեն Ինի և Մուն Չժե Ինի միջկորեական հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Կորեական թերակղզում միջուկային զինաթափման մասին, ինչպես նաև պատերազմական վիճակի պաշտոնական վերացման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |