ՀՀ և Վրաստանի միջև նոր «Բարեկամություն» կամրջի շինարարությունը մեկնարկել է![]() 1 մայիսի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել են Հայաստանի ու Վրաստանի միջև նոր կամուրջի կառուցման աշխատանքները: «Բարեկամություն» կամուրջը կառուցվելու է Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա: Կամուրջի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 6 մլն եվրո արժողությամբ վարկ է տրամադրել: Գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը, գրում է «Գրուզիա օնլայնը»: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Կարսելաձեն և ՎԶԵԲ նախագծի ղեկավար Անդրևեյ Մակսիմովիչը համաձայնեցրել են նախագծեի մանրամասները: «Բարեկամություն» կամրջի կառուցման մասին պայմանագիրը կնքվել է 2018-ի հունվարին Երևանում: Շինարարությունն իրականացնելու է իրանական Ariana Tunnel Dam Co ընկերությունը: Ավելի վաղ, կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել էր «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։ Մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել էին և անցել մրցութային հաջորդ փուլ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |