ԱԱԾ. Իրանից ՀՀ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են փորձել ներմուծել![]() 1 մայիսի 2018 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իրանի քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Իրանից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ՀՀ ներմուծելու և ապօրինի իրացնելու շուրջ նախնական համաձայնության են եկել ԻԻՀ քաղաքացի, Հայաստանում բնակվող Ս.Բ.-ի հետ: Նրանք Իրանում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով ափիոն, մետամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներ, որոնք թաքցրել են հագուստի ու մարմնի մեջ և 2018-ի ապրիլի 29-ին Թեհրան-Երևան չվերթով տեղափոխել Հայաստան։ Այնուհետև, մաքսանենգություն կատարած անձինք դուրս գալով «Զվարթնոց» օդանավակայանից, թմրամիջոցները փոխանցելու նպատակով փորձել են մեկնել պատվիրատուի հետ հանդիպման, սակայն բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` իրացնելու նպատակով) հատկանիշներով: Վերը նշված երեք անձինք ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |