Փաշինյան. Ռազմական ծախսերն իրավիճակին համարժեք պետք է լինեն 1 մայիսի 2018 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ռազմական ծախսերն իրավիճակին համարժեք պետք է լինեն: Այդ մասին հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով հանրապետական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին: «Այսօր ռազմական ծախսերն ավելացնելու անհրաժեշտություն կա», հայտարարել է Փաշինյանը: Նա հավելել է նաև, որ ռազմական բալանսը շեղված է և արագ այն վերականգնելու քայլեր պետք է անեն։ Անդրադառնալով ԼՂ կարգավորման հարցին՝ Փաշինյանն ասել է, որ երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը ԼՂ հարցում փոխզիջման մասին խոսելն այդ մթնոլորտում տարօրինակ է: ՀՀ ԱԺ-ում ընթանում է վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը։ Առաջադրված է 1 թեկնածու՝ ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել են Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ Մայիսի լույս 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունները։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |