Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը՝ ըմբշամարտի ԵԱ կիսաեզրափակչում![]() 1 մայիսի 2018 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Մրցագորգ էր դուրս եկել Հայաստանը ներկայացնող 5 ըմբիշ, որոնցից երկուսը հասան կիսաեզրափակիչ փուլ։ 97 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը Ռոբերտ Ավանեսյանն էր, որը ներկայացնում էր Իսրայելը: Ալեքսանյանը բացահայտ առավելության է հասել 9:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը մրցել է հույն Լաոկրատիս Կեսիդիսի հետ: Այստեղ էլ «սպիտակ արջը» խնդիր չի ունեցել` ժամանակից շուտ հաղթելով 8:0 հաշվով:Ալեքսանյանը կիսաեզրափակչում մրցելու է ֆինն Մատի Կուսմանենի հետ, հայտնում է Sputnik Արմենիան: 82 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը վստահ է սկսել իր ելույթները` մաքուր հաղթանակ տոնելով խորվաթ Բոզո Ստարչևիչի նկատմամբ: Մանուկյանը կիսաեզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել է բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի հետ: Հայ ըմբիշի գրոհների մրցակիցը դիմագրավել չի կարողացել, ու Մանուկյանը, հաղթելով 5:2 հաշվով, շարունակում է պայքարն արդեն կիսաեզրափակիչում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |