ՊԲ․ Իրավիճակը հսկողության տակ է, և ոչ միայն Մարտունիում

ՊԲ․ Իրավիճակը հսկողության տակ է, և ոչ միայն Մարտունիում

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցով քննարկումների ժամանակ, արտաքին վտանգների մասին խոսելիս, կոչ արեց զանգել Ղարաբաղ, տեսնել՝ ինչ է կատարավում Մարտունիում։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ ոչ միայն Մարտունիում, այլև ամբողջ շփման գծում իրավիճակը վերահսկողության տակ է: Ըստ նրա, միայն հակառակորդը, ինչպես նշվել էր նախկինում, ընդհատումներով տեղաշարժեր է կատարում։

«Ոչ միայն Մարտունիում, այլև ղարաբաղյան հակամարտության գոտու ամբողջ երկայնքով իրավիճակը ՊԲ աչալուրջ վերահսկողության ներքո է գտնվում»,- նշեց նա:

Կարդացեք նաև՝Ապրիլի 30-ից առաջնագծում հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ են նկատվել (վիդեո)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---