ՀՅԴ-ական պատգամավոր․ Չեմ կարող կողմ քվեարկել Փաշինյանին![]() 1 մայիսի 2018 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին: «Հակառակ պարագայում խախտած կլինեմ խղճով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը», - նշել է նա։ Վարդանյանն ասաց, որ եթե ՀՅԴ-ն պահանջի, պատրաստ է վայր դնել մանդատը։ «Խմբակցությունս որոշել է քվեարկել Փաշինյանի օգտին, բայց ես չեմ քվեարկելու: Եթե կուսակցությունս պահանջի՝ պատրաստ եմ վայր դնել մանդատս»,- ասաց նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |