Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. Կողմ՝ 45, դեմ՝ 56 1 մայիսի 2018 - 20:48 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ: Մայիսի 1-ին կայացած ԱԺ հատուկ նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել Փաշինյանին: Քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում Ազգային ժողովում, վարչապետի պաշտոնում ընտրվելու համար Փաշինյանին առնվազն 9 ձայն էր հարկավոր ՀՀԿ-ից, քանի որ ՀՅԴ-ական Աղվան Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չէր հայտնել։ Մայիսի լույս 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունները։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսի 1-ի առավոտյան հայտնել էր, որ ԱԺ Հանրապետական կուսակցությունն ապրիլի 30-ի գիշերը հրավիրել է Գործադիր մարմնի, այնուհետև խմբակցության նիստ, որի ընթացքում որոշվել է` մայիսի 1-ի առավոտյան կլսեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, կուղղեն հարցեր թեկնածուին, հետո միայն խմբակցությունը միաձայն որոշում կկայացնի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |