Փաշինյան․ Վաղվանից շրջափակվում է ամեն ինչ՝ ճանապարհներից մինչև օդանավակայան![]() 1 մայիսի 2018 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարում ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։ Այս մասին է հայտարարել պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակում հավաքված բազմահազար ցույցին դիմելով։ «8։15-ից շրջափակվում են հանրապետության բոլոր փողոցները, մայրուղիները, երկաթուղիները, մետրոն, օդանավակայանը․․ ամեն ինչ ինչ հնարավոր է շրջափակել», - ասել է նա։ Փաշինյանը նաև դիմել է ոստիկաններին․ «Ցած դրեք մահակներն ու խառնվեք ժողովրդին», - ասել է նա։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. կողմ՝ 45, դեմ՝ 56 պատգամավոր է քվեարկել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |